Արա Աբրահամյանը փաստորեն ուզում է փող դիզել զոհերի հաշվին
2016-04-16 21:27:00

Այսօր մենք տեղեկացրել էինք, որ Ղարաբաղում ոչ մի փող Ռուսաստանի հայերի միության նախագահից չի ստացվել, չնայած 5 մլն ռուբլու և 100 հազար դոլարի նրա խոստմանը։ Գրել էինք նաև, որ իրականում պրն Արա Աբրահամյանն ուզում է փող դիզել Ղարաբաղում՝ հատուկ հաշիվ բացելով իր մոտ՝ ՌՀՄ-ում, իբր, Ղարաբաղի օգնության համար, ինչի կարիքը պարզապես չկա. եթե մարդն ուզում է օգնել, ապա փողը կարող է փոխանցել անմիջապես Ղարաբաղ, առանց միջնորդների՝ հանձինս ՌՀՄ-ի և նրա նախագահի։ Նույնը կարելի է ասել նաև հենց պրն Աբրահամյանի մասին. եթե օգնելու ցանկություն կա, ինչո՞ւ փողը փոխանցել իրեն՝ ՌՀՄ-ի հաշվին, այլ ոչ թե հենց ուղղակի Ղարաբաղին։


Հասկանալի է՝ գործ ունենք ՌՀՄ և Համաշխարհային հայության կոնգրեսի նախագահի խարդախության հետ, իսկ դա քրեորեն պատժելի արարք է Ռուսաստանի Դաշնությունում։ Թվում էր՝ հազիվ թե որևէ մեկը կարձագանքի Աբրահամյանի կոչին՝ փող տալ իրեն, որպեսզի նա հետո դրանք ուղարկի Ղարաբաղ։ Ավելին, բացառիկ ոչխար պետք է լինել՝ այդքան անիմաստ տրանսֆերտներին համաձայնելու համար։ Սակայն, ցավոք, պարզվում է, որ Ռուսաստանում հայկական ծագմամբ շատ ոչխարներ են ապրում, և նրանց ցուցակն այսօր հրապարակվել էՌուսաստանի հայերի միության կայքում։ Այդ կազմակերպությունն իր կայքում անկեղծ երախտագիտություն է հայտնում այն անձանց և կազմակերպություններին, որոնք փող են վճարել Արա Աբրահամյանին, որպեսզի սա հետո, իբր, դրանք փոխանցի Ղարաբաղին (տե՛ս լուսանկարը)։


Մենք կհետևենք այս տխուր ցուցակի ընդլայնմանը՝ այն հույսով, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն պրն Աբրահամյանով և կպատժեն նրան օրենքի ամբողջ խստությամբ։

shame.am

Այս նյութը դիտել են - 1375 անգամ