Արա Աբրահամյանը Արցախին գումար չի փոխանցել. նա ստում է
2016-04-15 23:05:00

Բոլորս ենք հիշում, թե ինչպես ապրիլյան պատերազմի այս օրերին Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը 100 հազար ԱՄՆ դոլար եւ 5 միլիոն ռուսական ռուբլի է փոխացնել Արցախի ֆոնդին։ Արա Արշավիրովիչը անգամ շտապեց հարցազրույց տալ եւ հայտարարեց՝ «Առաջին ներդրումը ՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հնարավոր օժանդակությունը ցուցաբերել մեր քաջարի բանակին և Արցախի իշխանություններին: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունից հետո, պատրաստ եմ առաջարկել անձնական օգնություն զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։  

Պարզվում է, սակայն, Արա Աբրահամյանը, իր տեսակին հավատարիմ, հերթական անգամ ստել է։ Երեկ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ Արա Աբրահամյանից իրենք գումար չեն ստացել եւ Արա Աբրահամյանի անունը որեւէ փոխանցման մեջ չկա։  

Այն, որ Մալիշկայի պատվավոր քաղաքացին միշտ է բարոյականության հետ լրջագույն խնդիրներ ունեցել, դա փաստ է։ Բայց որ հնարավոր է նման հարցում եւս ստել, կարծում ենք, այս փաստը պիտի դառնա լրջագույն քննարկման առարկա։ Հատկապես, որ ըստ լուրերի, ՌԴ իշխանությունները թույլ չեն տվել Ռուսահայերի միության նախագահին կազմակերպել ՌԴ հայերից հանգանակություն՝ Արցախի բանակին օգնելու համար։ 
 Elq.am

Այս նյութը դիտել են - 1384 անգամ