Հանրաքվեից հետո սրվել է խառնաշփոթն իշխանական կուլիսներում. «ռազբորկաներ» են սպասվում
2015-12-11 08:40:00

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հետհանրաքվեային իրավիճակն ավելի է սրել խառնաշփոթն իշխանական կուլիսներում: Արդյունքներն ու դրանց արձագանքները երկրի ղեկավարի սեղանին են: Նախագահամերձ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ՀՀԿ շտաբի աշխատանքից, համարելով, որ ոմանք իրեն անհարմար վիճակի մեջ են դրել՝ համապետական միջոցառումն այդքան թափթփված կազմակերպելով:

Ավելին, իշխանական վերնախավի համոզմամբ, սաբոտաժ է արվել երկիրն ու նրա ղեկավարին ավելի խոցելի դարձնելու նպատակով:

Վերեւներում հակված են կարծելու, որ եթե Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի «ժառանգությունն» էր Սերժ Սարգսյանին, ապա այս հանրաքվեն Հովիկ Աբրահամյանի «սյուրպրիզն» էր: Հենց վերջինիս աշխատանքից էլ Սերժ Սարգսյանն ամենաշատն է դժգոհ:
Նույն աղբյուրի հավաստմամբ, առաջիկայում սպասվում են տարբեր մակարդակի «ռազբորկաներ»:

Այս նյութը դիտել են - 1617 անգամ