Գազը կթանկանա երեք անգամ
2015-12-11 08:37:00
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը: Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ:

«Հայտնի է, որ Ռուսաստանի՝ Համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու դեպքում՝ Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին»,-արձանագրված է ռազմավարական այս ծրագրում:
Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ: Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի:
Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հենց 2018-ին, եւ չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականանա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»:

Այս նյութը դիտել են - 1735 անգամ