Ում դեմ է զենքը աշխատում. մաֆիան լուռ է...
2016-04-15 01:18:00

 

Ում համար է զենքը, ում դեմ է աշխատում զենքը, ում վրա է կրակում այն... Եթե փորձեք մտնել օլիգարխների դղյակներ, կտեսնեք, թե ինչքան զենք-զինամթերք ունեն, ովքեր իրենց ավտանգության համար պահել են անկողնու տակ, որ «գողի» վրա կրակի:
Միտս ընկավ լիսկան, ում տնից այնքան զենք էին գտել օրինապահները, որ այսօր կարելի էր մեր բանակի համար, մեր թշնամու դեմ կրառել այդ զենքերը:
Ամենասարսափազդու իրավիճակում անգամ մենք անտեսում ենք կարևոր խնդիրներն ու որոշ խմբավորված, ինչ-ինչ կուսակցությունների մեջ մտած մարդիկ խոսում են նրա մասին, ինչի մասին թույլ է տալիս տվյալ կուսակցությունը... Դրա համար մեզ մոտ չի ստացվում արմատական փոփոխություններ:
Շրջանցելով թեման շարունակեմ. Արգամիչը 3 դահլիճի նորոգման համար անցյալ տարի ծախսել է Արգամիչը 214 մլն դրամ: Այն դեպքում, երբ ՊՆ նախարարությունը հայտարեց, որ փող չունի, սահմանի վրա վիրավորված զինվորի բուժումը շարունակելու արտասահմանում... բա ինչի համար փող ունի նախարարությունը...
 Կառավարությունը փող չունի, մինչդեռ փող ունի Արգամիչի կապրիզները բավարարելու, շքեղություն ապահովելու...
 Կառավարությունը իր անդամների հետ մաֆիա է խաղում, քան իրականում գործ անում, ասում են` Արգամիչը այն գլխից էր սիրում մաֆիան, դեռ պատանեկությունից, դրա համար էլ մինչև օրս թաթախված է մաֆիայի մեջ... 
Մի խոսքով սև լինի կառավարության այն 3 դահլիճները, ովքեր կառավարության անդամները վեր-վերի են խաղում այդ դահլիճների պատերի տակ ու ասելու են, թե զբաղված ենք` գործ ենք անում, որ մեր երկիրը զարգանա...
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 2282 անգամ