Օբամա: Մոտ օրերս դաշնակից ուժերը “Դաեշ”-ի նոր թիրախներ կոչնչացնեն
2016-04-14 21:44:00

U.S. President Barack Obama speaks CIA

U.S. President Barack Obama speaks CIA

 CIA

CIAՆախագահը նաև նշել է, որ Սիրիայում և Իրաքում “Դաեշ”-ի ներկայությունը շարունակում է նվազել, և զինյալների թիվը վերջին երկու տարիների հաշվարկով, ամենացածր ցուցանիշն ունի:

“Տեղաշարժվել ու ուժեր կուտակելը նրանց համար այժմ ավելի դժվար է, քան երբևէ: Երբ նրանք նման փորձեր են ձեռնարկում, մենք դա անմիջապես ճնշում ենք: “Դաեշ”-ին դեռևս հաջողվում է Սիրիայում և Իրաքում որոշ հաջողությունների հասնել, սակայն նախորդ ամռանից ի վեր նրանք չեն կարողացել որևէ խոշոր հարձակողական գործողություն ձեռնարկել տարածաշրջանում”:

Նախագահը նաև հայտնել է, որ մոտ օրերս դաշնակից ուժերը մտադիր են ոչնչացնել “Դաեշ”-ի մեծաթիվ թիրախներ: Ինչպես նաև կրկնել է, որ “Դաեշ”-ին հաղթելու միակ միջոցը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ի պետական մարմինները ընդունեցին Մոսուլի հարավում ԱՄՆ-ի ռազմական հենակետի գոյության փաստը: Եվ նախորդ ուրբաթ “ՍիԷնԷն” (CNN) հեռուստակայանն էլ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ևս 250 հատուկ ջոկատայիններ ուղարկել Սիրիա:

 amerikayidzayn

Այս նյութը դիտել են - 1851 անգամ