«Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ». ասել է Նազիկը` հաղթական ելույթից հետո
2016-04-14 20:41:00

Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, մինչև 69 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Նազիկ Ավդալյանը:

Պոկում վարժությունից հետո Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով երկրորդն էր: Աշխարհի նախկին չեմպիոնուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ: 

Իսկ ահա հրում վարժությունում  Ավդալյանն իրեն ենթարկեց 132 կգ-ոց ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկե մեդալ և երկամարտի 237 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

«Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ». ասել է Նազիկը` հաղթական ելույթից հետո:

Այս նյութը դիտել են - 1626 անգամ