Հանուն իրենց «աթոռների»՝ ինչե՛ր են արել.....
2015-12-11 00:51:00

Պարզվում է, իշխանությունը ոչ միայն ինչքան ուզել՝ էնքան խփել է, այլեւ կոնկրետ տեղերում՝ «վիզ է դրել»: Այդ տեղերի մեջ են մտնում այն ընտրատարածքները, որտեղ քվեարկել են, ասենք, կոնկրետ համայնքների համար պատասխանատու համայնքապետերը կամ պատասխանատու այլ անձինք: Ընտրակեղծարարների այս բանակն ամեն գնով փորձել է աչքի ընկել, եւ նրանց մի մասը խայտառակ «մեծ թվեր» է նկարել` ավելի ցցուն դարձնելով հանրաքվեի կեղծված լինելը, մի փոքրիկ հատվածն էլ` «վիզ դնելով» հանդերձ, չի կարողացել ապահովել «պետքական թիվը» եւ հայտնվել է լուսանցքային վիճակում:

Ահավասիկ.

Աջափնյակ համայնքի համայնքապետ Արտավազդ Սարգսյան, քվեարկել է 6/30 տեղամասում: Արդյունքը`407 այո, 566 ոչ

Ավանի համայնքապետ Մանվել Ջավադյան, քվեարկել է 1/10 տեղամասում: Արդյունքը`925 այո, 293 ոչ

Արաբկիրի համայնքապետ Հրայր Անտոնյան, քվեարկել է 5/21 տեղամասում, արդյունքը` 137 այո, 440 ոչ

Դավթաշենի համայնքապետ Ռուսլան Բաղդասարյանը քվեարկել է 5/01 տեղամասում, արդյունքը` 582 այո, 143 ոչ

Էրեբունի համայնքի համայնքապետ Արմեն Հարությունյանը քվեարկել է 4/26 տեղամասում, արդյունքը` 380 այո, 150 ոչ

Կենտրոնի համայնքապետ Արա Սադոյանը քվեարկել է 9/11 տեղամասում, արդյունքը` 242 այո, 385 ոչ

Մալաթիա Սեբաստիա համայնքի համայնքապետ Արտակ Ալեքսանյանը քվեարկել է 8/26 տեղամասում, եւ արդյունքում` 657 այո, 311 ոչ

Նոր Նորքի համայնքապետ Արմեն Ուլիխանյանը քվեարկել է 2/18 տեղամասում, եւ արդյունքում` 1013 այո, 229 ոչ (ի դեպ, սա հարաբերակցության մեջ ռեկորդ է)

Նորք-Մարաշի համայնքապետ Վարազդատ Մկրտչյանը քվեարկել է 10/03 տեղամասում, արդյունքում՝ 627 այո, 217 ոչ

Նուբարաշենի համայնքապետ Արթուր Կիրակոսյանը քվեարկել է 13/34 տեղամասում, արդյունքում՝ 889 այո, 148 ոչ

Շենգավիթի համայնքապետ Արմեն Սարգսյանը քվեարկել է 11/28 տեղամասում, եւ արդյունքում՝ 845 այո, 183 ոչ

Քանաքեռ Զեյթունի համայնքապետ Արտակ Հանիսյանը քվեարկել է 3/25 տեղամասում, արդյունքում՝ 679 այո, 278 ոչ։

Եւս մեկ պատասխանատու Գալուստ Սահակյանը (պատասխանատու էին ինքն ու իր որդի Արման Սահակյանը) քվեարկել է 6/01 տեղամասում, եւ արդյունքում՝ 818 այո, 251 ոչ:

Տարոն Մարգարյանը քվեարկել է 1/17 տեղամասում, արդյունքում՝ 604 այո, 461 ոչ:

Փաստորեն, Աջափնյակ ու Արաբկիր համայնքների ղեկավարները ինչքան փորձել են իրենց տեղամասերում լցնումներ անել, միեւնույն է` չեն կարողացել, եւ այդ տեղամասերում հաղթել է ոչ-ը: Աջափնյակում էլ ձայներ բերելու համար Գալոստ եւ Արման Սահակյաններին այլ բան չի մնացել, քան լցոնել իրենց իսկ քվեարկած տեղամասերում:

Դե, իսկ Արաբկիրում ամեն ինչի ականատես եղանք. է՛լ քվեաթերթիկ գողանալ ու փախչել տեղամասից, է՛լ ոչ-ը դնել այո-ի վրա:

Կենտրոնի թաղապետի մասին նույնիսկ չարժե խոսել, որի ղեկավար կառույցի ներկայացուցիչն օրեր առաջ ձերբակալվեց հանձնաժողովի անդամին կաշառելու փորձի համար: Պարզ էր, որ ինքնագլուխ չէր գնացել կաշառելու:

Ահա այսպիսի խոսուն թվեր:

Ու երբ նայում ես, թե ովքեր են պատասխանատու, պարզվում է` մեկը մեկից կրիմինալ, վերադասը կրիմինալ, նրանց վերադասները` իրենցից կրիմինալ: Քրեական մի խմբավորում գրավել է իշխանությունն ու բոլոր մակարդակներում ազգի «զբռոդին» կարգել պատասխանատու` ինչ-որ բանի համար: Իսկ բոլորը միասին պատասխանատու են ընտրություն կեղծելու, քվեաթերթիկ գողանալու, ուտելու, հանձնաժողովի անդամի «վատանալ-մեռնել» բեմադրելու ու այդ արանքում լցոնելու ու ցանկացած ստորության համար:

 

Նյութը՝ ilur.am

Այս նյութը դիտել են - 2185 անգամ