Ի հիշատակ Արցախում նահատակված զինծառայողների՝ Լոս Անջելեսում մոմավառություն է կայանալու
2016-04-12 03:36:00

 Լոս Անջելես քաղաքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայ զինվորների եւ խաղաղ բնակչության հիշատակին մոմավառություն է տեղի ունենալու:

Մոմավառությունը տեղի է ունենալու ապրիլի 12- ին, ժամը 18-ին:

Մոմավառությունը նախաձեռնել է Արցախի օգնության օպերատիվ խումբը: Մոմավառության մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ եւ իրենց զորակցությունը կհայտնեն Արցախի ժողովրդին:

 

Այս նյութը դիտել են - 1717 անգամ