ԲՀԿ-ն ուզում է կոալիցիա մտնել
2015-12-10 09:02:00

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ն մտնել կոալիցիայի մեջ՝ նկատի ունենալով եւ սահմանադրական փոփոխություններին կողմնակից լինելը, եւ երեկ բյուջեին կողմ քվեարկելը:

Միքայել Մելքումյանը պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստանը» մինչեւ 2012 թվականը եղել է կոալիցիայի մեջ, սակայն քաղաքական որոշումների վրա ունեցել է զրո ազդեցություն, նորից գնալ նույն ճանապարհով, որտեղ դու կունենաս զրո ազդեցություն… ուղղակի մի 2-3 նախարարական պորտֆել կունենաս: Մենք պետք է կոալիցիա մտնենք այն միտումով, որպեսզի կարողանանք իշխանական բեւեռում իրականացնել ներքին միաբեւեռության ապակենտրոնացում եւ արդյունքում ձերբազատվել բոլոր մեծ ու փոքր չարիքներից: Այսինքն՝ որեւէ կոալիցիա ինքնանպատակ չէ»:


Այս նյութը դիտել են - 1364 անգամ