Որոշ մարզպետների գլխին սև ապմեր են կուտակվել....
2015-12-10 07:36:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական ու քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել: Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»-ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել: Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, կոնկրետ անձանց անգամ հայացքով է հասկացրել, որ խիստ դժգոհ է նրանցից: Սույն վերաբերմունքը իշխանական շրջանակների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ առաջիկայում կադրային որոշ տեղաշարժեր են հնարավոր: Ընդ որում, խոսքն առաջին հերթին մի շարք մարզպետների մասին է»: 

 

Այս նյութը դիտել են - 1680 անգամ