Արցախն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել...
2016-04-08 02:40:00
Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը` հավելելով. «Այսօր տեղական ժամանակով 15:00-20:00 կրակը կդադարեցվի:Այն նպատակ ունի սկսելու զոհվածների դիակների որոնողական աշխատանքները` ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- նշեց նա: Հասրաթյանը հավելեց, որ նշված գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խումբը: 

 

 
 
Այս նյութը դիտել են - 1447 անգամ