Քուվեյթում ՀՀ դեսպանություն էին այցելել ...
2016-04-08 01:27:00

Սույն թվականի ապրիլի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպանություն էին այցելել Քուվեյթի ի Արաբական ծոցի երկրների թեմի հոգևոր առաջնորդը, քուվեյթահայ համայնքային բոլոր կառույցների և մարմինների ղեկավար ներկայացուցիչները՝ Հայրենիքին և արցախահայությանը այս դժվար պահին իրենց զորակցությունը հայտնելու և օժանդակությունն առաջարկելու։

Հանդիպմանը խոսքով հանդես եկան Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ, գերապատիվ Տեր Մասիս ծայրագույն Վարդապետ Զոփույանը, համայքային մարմինների ղեկավարներ։

Այս նյութը դիտել են - 1811 անգամ