Պետրոս Ղազարյան. Նախքան Բաքուն գրավելը ...
2016-04-07 16:28:00

 

50 զոհ երեք օրում: Դեռ այն դեպքում, երբ պատերազմը լոկալ էր:

Իհարկե, մեր տունը պաշտպանելու համար մենք պատրաստ ենք զոհվել և զոհեր տալ ինչքան անհրաժեշտ է:

Բայց արդյոք մեր զոհերի քանակը չէր լինի քիչ, շատ քիչ, անհամեմատ քիչ, եթե մեր ռազմական տեխնիկան լիներ ոչ թե 20-րդ դարի ութսունականների այլ շատ ավելի ժամանակակից:

Էսօր իշխանություններից մեկն ասաց, որ ինչքան հին է մեր տեխնիկան այնքան բարձր է մեր ոգին:
Գեղեցիկ է ասված, սակայն դրա հետևանքով բարձր է նաև զոհերի թիվը:
Մենք աղքատ ենք, դրա համար էլ զենքերը հին են: Իհարկե:
Սակայն հենց նույն օրը աշխարհը քննարկում է Պանամայի օֆշորային սկանդալը և այնտեղ առնվազն երեք բիզնես ունի մեր հարկադիրի ղեկավարը:
Մի քանի երկրներում սկանդալի մեջ ներգրավված չինովնիկները հրաժարական տվեցին, սկսվեց լուրջ հետաքննություն: Արժանապատվության հարց է:
Մեզ մոտ ո՛չ հրաժարական, կա ո՛չ հետաքննություն: Իսկ հարցը անվտանգությանն է վերաբերում:
Շատ պարզ: Էն փողերը ,որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից: Եթե քիչ գողանային, զոհերն ավելի քիչ կլինեին: Սարսափելի է, բայց` փաստ:
Եվ այդ չինովնիկները պատասխանատու են:
Բայց պատասխանատու են նաև նրանք, ում հայրենասիրությունը լռում ա էս դեպքերում:

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 2675 անգամ