Նյու Յորքում Թրամփը հանրապետականների շրջանում առաջին տեղում է
2016-04-07 01:59:00

Ըստ վերջին հարցման արդյունքների՝ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին տեղն է զբաղեցնում հանրապետականների շրջանում Նյու Յորք նահանգում, գրում է The Wall Street Journal–ը

Հարցումը ցույց է տվել, որ Թրամփին սատարում է հանրապետական ընտրողների 52 տոկոսը, իսկ նրա կուսակից Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքին ու Թեքսաս նահանգից սենատորին՝ 25 եւ 17 տոկոսը համապատասխանաբար: Ընդ որում պարզվել է, որ հղիության ապօրինի արհեստական ընդհատումների համար կանանց պատժելու մասին միլիարդատիրոջ վերջին վիճահարույց առաջարկը չի ազդել ընտրողների կարծիքի վրա:

WSJ-ը հիշեցնում է, որ ապրիլի 19-ին Նյու Յորք նահանգում կանցնեն առաջնային ընտրություններ, որոնցում կորոշվի, թե այդ նահանգի 95 պատվիրակները ում են տալու իրենց ձայնը Հանրապետական կուսակցության հուլիսին ծրագրված համագումարի ժամանակ, որտեղ պետք է որոշվի նախագահական ընտրություններում հանրապետականների պաշտոնական թեկնածուի անունը:

Այս նյութը դիտել են - 1519 անգամ