Քուվեյթում Հայաստանն ունի պետության և հայ համայնքի կողմից հարգված դեսպան
2015-12-09 11:16:00

Քուվեյթը փակ երկիր է, ունի շատ նավթ, չի ընկնում տուրիստների հետևից, ավելին, մեծ դժվարությամբ է մուտքի վիզաներ տրամադրում, արգելել է խմիչքի օգտագործումը, իսկ Քուվեյթի դինարը 3 անգամ թանկ է ԱՄՆ 1 դոլարից, բայց այստեղ ապրում են 6000-ից ավելի հայեր և լավ են ապրում: Նման հարուստ երկրում մենք ունենք հարուստ, կազմակերպված հայկական համայնք, որն ունի իր եկեղեցին, վարժարանը, դպրոցը և ապրում է հայկական կյանքով: Քուվեյթում Հայաստանը, ի դեմս Ֆադեյ Չարչօղլյանի, ունի պետության և հայ համայնքի կողմից հարգված դեսպան, ում շնորհիվ վերջին տարիներին մեծացել են Հայաստան-Քուվեյթ պետական և բիզնես կապերը: 

Քուվեյթում շատ, շատ, շատ փող կա: 
Պետք է մի բան մտածել… )

Այս մասին  Քուվեյթից իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան՝ Մենուա Հարությունյանը 

Այս նյութը դիտել են - 1745 անգամ