Ադրբեջանցիների նոր ֆոկուսը, այս անգամ՝ Նախիջևանում
2016-04-06 21:12:00

Ադրբեջանցիների նոր ֆոկուսը, այս անգամ՝ Նախիջևանում

«Հակառակորդը գնդակոծել է Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի դիրքերը Օրդուբադի, Շահբուզի և Բաբեկի շրջաններում, որոնք գտնվում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Օրդուբադի շրջանում գտնվող մեր ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում ջախջախվել են մի կրակակետ և ինժեներական ամրություն»,- Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությունը փոխանցում է Russia Today

 Երևում է՝ Բաքվում որոշել են, քանի որ Ղարաբաղում չստացվեց, նույն արկածախնդրությունը փորձել Նախիջևանում։ Հիշեցնենք, որ Նախիջևանում Թուրքիան ռազմական ներկայություն ունի, իսկ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրերով որոշակի պարտավորություններ ունի Նախիջևանի վերաբերյալ։ 

Առայժմ վաղ է ասել, թե իրականում ինչ է կատարվում և ինչ նպատակով է այս ամենը նախաձեռնվել։ Բայց կարելի է ասել, որ այս ամենը հիշեցնում է համառ մի փորձ՝ պայթեցնել տարածաշրջանը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներքաշմամբ։ Չստացվեց Ղարաբաղում՝ ոչի՜նչ, Նախիջևանը հո կա՛։ 

shame.am

Այս նյութը դիտել են - 1335 անգամ