Բակո Սահակյանը խոսել է Հայաստանից ժամանած լրագրողների հետ...
2016-04-06 16:01:00
 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանից ժամանած լրագրողներին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանը հայտնեց, որ Բակո Սահակյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակ, լրագրող Գոհար Վեզիրյանին, ապա կարևորել է լրագրողների դերը օբյեկտիվ լրատվություն հաղորդելու գործում:

«Բակո Սահակյանը ներկայացրեց իրավիճակը շփման գծում և նշեց, որ շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը շատ լարված է: ԼՂՀ նախագահի խոսքով` պաշտպանության բանակը ամեն բան անում է իրավիճակը փրկելու համար, քանի որ հակառակորդը կիրառել է ծանր հրետանի և նոր զինատեսակներ: Կիրառվել է նաև օդուժ: Սահակյանը ընդգծեց, որ պաշտպանության բանակը տվել է արժանի հակահարված: Իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Տեղեկություները դեռ կտրամադրվեն, քանի որ մարտական գործողությունները ընթացքի մեջ են: Բակո Սահակյանը շեշտեց, որ անկախ ամեն բանից մենք շարունակելու ենք պայքարել հանուն Անկախությկան և Անկախությունից բացի այլըտնրանք չենք տեսնում»,-մանրամասնեց մեր գործընկերուհին:
henaran.am
Այս նյութը դիտել են - 1288 անգամ