Շնորհակալություն ՀԱՅՈՑ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿԻՆ....
2016-04-06 14:43:00
Հատուկ շնորհակալություններ... Рустам Бакоян ի գլխավորությամբ( ով հիմա Հայազնական կամավորկան ջոկատներից մեկումա) բոլոր եզդի եղբայրներին... 
Harut Gulyan ին, ում ջանքերի շնորհիվ էլ հեռուստատեսությամբ տեսնում ու լսում ենք Արցախը...
Ստեփանակերտի Նաիրի հյուրանոցի ղեկավարներին ու աշխատակազմին, ովքեր կամավորներին անվճար գիշերելու հնարավորություն են տալիս...
Արագիլ սրճարանին, որոնք հրավիրում են կամավորներին անվճար թեյ և սուրճ խմելու...
Մեր շատ սիրելի խոհարար, ստեփանակերտցի Աշոտին, ով իր միջոցներով մթերք է գնում և կերակուր պատրստում կամավորների համար...

Լրագրողներին, ովքեր մեկնեցին Արցախ և ճիշտ ձևով լուսաբանեցին այս քանի օրը...
Կամավորականներին, ովքեր օպերատիվորեն առաջին իսկ րոպեներից սկսեցին շարժվել Արցախ, Հայաստանի այլ մարզերից ու աշխարհի բոլոր անկյուններից...

Սփյուռքահայերին, ովքեր պիկետներ, բողոքի ակցիաներ և դրամհավքներ կազմակերպեցին իրենց քաղաքներում...

Բոլոր սրտացավ ու մտահոգ հայորդիներին, ովքեր էս մի քանի օրը նորմալ չքնեցին` թե ճանապարհների վրա, թե լուրեր սպասելիս, թե աշխատանք կատարելիս...

Շատերը Արցախ ու սահման չգնացին, բայց փոխարենը աննկարագրելի աշխտանքներ կատարեցին...օգնություններ հավաքել, արյուն հանձնել, բուժել վիրավորներին, զորակցություն հայտնել, վիրտուալ և ինֆորմացիոն դաշտերում պատերազմել....և այլ և այլն....
Շնորհակալությու ՀԱՅՈՑ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿԻՆ
Խորեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1491 անգամ