Ստեփանակերտը դիտարկում անցկացնելու համաձայնություն է տվել
2016-04-06 08:01:00

ԼՂՀ իշխանությունները համաձայնել են ԵԱՀԿ դիտարկում անցկացնելուն:

NEWS.am-ի դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ շփման գծում դիտարկում անցկացնելու համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, եւ արդյոք ԼՂՀ-ն նման դիտարկում անցկացնելու համաձայնություն տվել է, ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը հայտարարել է. «Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով փոխանցվել է մեր համաձայնությունը՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի հակամարտ շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ»:

Ավելի վաղ նշվել էր, որ ըստ ձեռքբերված պայմանավորվածության, ապրիլի 5-ին ժամը 12.00-ից կողմերը դադարեցրել են կրակը: ԼՂՀ ՊԲ տվյալներով, պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է:

news.am

Այս նյութը դիտել են - 1568 անգամ