Մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով...
2016-04-06 07:05:00
«Ադրբեջանը ժամանակակից զենք ունի, եւ եռօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ նա դրանք օգտագործում է։
 Սակայն ուժը զենքի արդիականության եւ տանկերի մեջ չէ, այլ այն հավատի, որն ունի Ղարաբաղի եւ առհասարակ հայ ժողովուրդը։ Հավատն առ այն, որ հայրենիքը պետք է պաշտպանել։ 
Այո, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, սակայն եռօրյա կոնֆլիկտը ցույց տվեց, որ մենք դրանով կռվել գիտենք, եւ տեսնում եք, թե ինչ կորուստներ ունի ադրբեջանական կողմը եւ ինչ՝ մենք».
Սերժ Սարգսյան


Փրկեք ինձ, էս ի՞նչ էր է խոսում, էս ի՞նչ լիրիկայի գիրկն է ընկել, ի՞նչ 80-ակների զենք, 21-րդ դարն է, հավատով քեզ ոչնչացնող դռոններին ո՞նց ես խփում, որ հավատով լիներ էլ ի՞նչ 80-ակների զենք հենա նետուաղեղով, նիզակով-բանով կռիվ կանեինք:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան իր էջից
Այս նյութը դիտել են - 1412 անգամ