Հայաստանի և սփյուռքի գրեթե բոլոր գործարարները այս օրերին նյութապես կանգնած են Արցախի կողքին...
2016-04-06 05:45:00

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի և սփյուռքի գրեթե բոլոր գործարարները այս օրերին նյութապես կանգնած են Արցախի կողքին: Արվող բարեգործությունների մի մասը երևացող է, և լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից , բայց իրականում արվում են բարեգործություններ , որոնց մասին, միգուցե, այդպես էլ չխոսվի : Սա իսկապես շատ կարևոր և ուրախալի երևույթ է , երբ գորրծարար աշխարհը նման լարված իրականության պայմաններում, գումարների մեծ մասն ուղղում է Արցախ: 

Բանակի թիկունքը ամուր պահելու համար շատ կարևոր է ունենալ ոչ միան կայուն տնտեսություն , այլ նաև` ադեկվատ և հայրենասեր գործարարներ , և մենք ունենք նաև շատ կարևոր այս շերտը :
Ի դեպ, շատ շատերն ուղղակի, կտրականապես, թույլ չեն տալիս , որ իրենց հսկայածավալ օգնության մասին գոնե մեկ տող գրվի :

Այս նյութը դիտել են - 1356 անգամ