Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ. 2 ամսից պետք է զորացրվեր...
2016-04-06 04:35:00

Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ շարքային Արամ Աբրահամյանն է: Աբրահամյանը Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր:

Գյուղապետի տեղակալ Սամվել Թորոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր:

«Արամի ողջ ընտանիքը` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը, Լենինգրադում էին` արտագնա աշխատանքի էին մեկնել, որովհետև այստեղ չէին կարողանում յոլա գնալ, ի՞նչ անենք: Ընտանիքը գիշերն է եկել, որ Արամի թաղման արարողությանը մասնակցի»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ Արամը գյուղում «անունով» տղաներից մեկն էր` լավ առումով, քանի որ առաքինի էր, մյուսներին հասնող: «Էնպես չի, որ հիմա ուղղակի գովում եմ, բոլորը գյուղում նույնը կասեն»,- ասաց գյուղապետը:

Թորոսյանը նշեց նաև, որ իրենք տեղյակ են նաև, որ Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դիակը:

yerkir.am

 

Այս նյութը դիտել են - 1546 անգամ