Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա վեց զոհ...
2016-04-04 10:07:00

Hraparak.am-ի տեղեկություններով` հակառակորդը  Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ: Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ: 

Նշենք, որ Sputnik.co կայքը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքն ընկել է Լեռնային Ղարաբաղի տարածք:

 Անօդաչու սարքն ընկել է զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով` պայթել է, կան վիրավորներ։ 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1749 անգամ