Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն
2016-04-04 09:02:00
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերջին օրերին սահմանագծի իրադրությամբ պայմանավորված:

Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:

Քաղաքապետը աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում ծառայող երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:
slaq.am
Այս նյութը դիտել են - 1707 անգամ