Հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել
2016-04-04 09:12:00

Այսօր՝ ապրիլի 4-ի առավոտյան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերի ընթացքում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են ոչնչացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Այս նյութը դիտել են - 1498 անգամ