Ադրբեջանը ստում է. Մարտակերտում արկը պայթել է լրագրողներից ոչ հեռու...
2016-04-03 15:52:00

Ադրբեջանը, ի հեճուկս իր սեփական հայտարարությունների, շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ հրետակոծելով խաղաղ բնակավայրերը, սպառնալիք ստեղծելով քաղաքացիական բնակչության, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների կյանքին:

Ադրբեջանական բանակը այսօր՝ ապրիլի 3-ին հրետակոծել է Մարտակերտը, հրետակոծության տակ է հայտնվել նաեւ NEWS.am-ի թղթակիցը, որն այլ լրագրողների հետ գտնվում էր Մարտակերտ քաղաքում՝ շփման գծից բավական հեռու:


Այս նյութը դիտել են - 1752 անգամ