Ինչո՞ւ է լռում Սփյուռքը...
2016-04-02 14:24:00

Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերությունները երեկվանից  միայն ցուցադրում են համերգներ, իրենց հերթական անմիմաստ սերիալները, տափակ երգիծական հաղորդումները,   իսկ  Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պատերազմական իրավիճակների, սահմանում զոհ տված մեր երեխաների  մասին լրատվական ոչ մի թողարկում չեն ցուցադրում (հավանաբար «հեռուստահաղորդավարները» իրենց  weekend-ն են անցկացնում: 

Այս պահին որտե՞ղ են համայնքի հոգևոր այրերը, քաղաքագետները, մտավորականները, արվեստագետները, ավանդական և ոչ ավանդական կուսակցությունները, երիտասարդական կազմակերպությունները, «կռված տղու» անվան տակ մեդալներ ու դափոնով պատվոգրեր ստացողները, հայրենիքի համար իբրև «բարեգործություն» անող գրանտակերները , սուտի հայրենասերները, որ այսքան երկար լռում են..... , չէ՞ որ Արցախում վերսկսված մարտական գործողությունները կարող են վերաճել լիարժեք և տևական պատերազմի:

Նշենք, հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր:

Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1759 անգամ