Հակառակորդի հրթիռահրետակոծության հետևանքով 12–ամյա տղա է սպանվել...
2016-04-01 23:56:00

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս նյութը դիտել են - 1567 անգամ