VIDEO. Արթուրը ամուսնացել է 6 ամիս առաջ
2015-12-08 21:47:00

Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ընդամենը 2 շաբաթ առաջ գերմանական Հանովերում տիտղոսային մրցամարտում պաշտպանեց չեմպիոնական գոտին:

Ինչպես ինքն է ասում` կարևորը ռինգում տոնած հաղթանակներն են, որոնցից հետո հոգեկան հաղթանակներ են պետք: Հենց դրանց ետևից էլ Աբրահամը եկել է Հայաստան: Այստեղ հայ բռնցքամարտիկը կմնա 4 շաբաթ, ապա միայն կմտածի մեքսիկացի Գիլբերտո Ռամիրեսի հետ առաջիկա մրցամարտի մասին...

Իսկ առայժմ Աբրահամը մտադիր է վայելել իր հանգիստը, մանավանդ որ` Արթուրը վերջապես բարձրաձայնում է. անձնական կյանքում փոփոխություններ ունի, ամուսնացել է 6 ամիս առաջ: Կինը` Մերին ԵՊՀ ուսանողուհի է, ընտանիքում դեռ համալրում չեն սպասում, բայց իր մեծագույն երազանքն է` 3 երեխա ունենալը:Սակայն այս ամենին առայժմ խանգարում է սպորտը:


Այս նյութը դիտել են - 1769 անգամ