Գյոտցեն խելացի է և գիտի՝ իրեն ինչ է պետք. Ռոյս
2016-03-31 00:02:00

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին խելացի և հոգեբանորեն կայուն անձնավորություն  է անվանել: Ռոյսն ասել է դա այն հարցին ի պատասպան` Գյոտցեն կարո?ղ է մրցաշրջանի ավարտին վերադառնալ դորտմունդյան ակումբ:

«Պետք է այդ հարցը տալ անձամբ Մարիոյին և ակումբների ղեկավարությանը: Գյոտցեն այնքան խելացի է, որ կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից:


Նա գիտի, թե իր համար որ որոշումը լավագույնը կլինի», – ասել  է Ռոյսը: Հավելենք, որ վերջին ժամանակներս գերմանական լրատվամիջոցները բարձրաձայնում էին ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցերտ:

Անձամբ ֆուտբոլիստն ասել է, որ որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել ապագա մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: 

Այս նյութը դիտել են - 2427 անգամ