Ռոբերտ Քոչարյանը կսպասի հարմար պահի
2016-03-31 10:13:00

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել, հերթական անգամ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ` պարզելու համար, թե հնարավոր է՝ նա եւս միանա իր կուսակցաշինությանը:

Ըստ լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանին ասել է, որ ինքն առայժմ մտադրություն չունի որեւէ կերպ մասնակցել նրա կուսակցաշինությանը:

Եթե Օսկանյանը եւ նրա ապագա կուսակիցները նման կարիք կունենան, գուցե խորհուրդներով օգնի: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի եւս մի քանի ամիս ստվերից հետեւել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ հուսալով, որ միգուցե իր հայտնության համար հարմար պահ գտնվի:

Սակայն Հայաստանում ընթացող գործընթացները հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական կյանքում միայն մեկ տարբերակով է հնարավոր. վաղ թե ուշ նա ստիպված է լինելու ցուցմունք տալ, թե ինչպես եղավ Մարտի 1-ի ջարդը:

Այս նյութը դիտել են - 1345 անգամ