Հայ և ռուս հայտնիներն ամանորյա քեֆ կանեն Կրեմլում
2015-12-08 20:01:00


Աշոտ Ղազարյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սյուզի Մելիքյանը, Սոնան, Աիդա Սագսյանը, Լիլուն, Համլետ Գևորգյանը, Արմինկան, Սարոն, Սարգիս Ավետիսյանը, Լիլիթ Կարապետյանը, Անգելինա Գասպարյանը, Նանուլը, Մարտ Բաբայանը, Գևորգ Մարտիրոսյանը, Մհերը, Դավիթ Թադևոսյանը, Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Կարապետյանը, Սոսո Պավլեաշվիլին, Զառան, Դոմինիկ Ջոկերը և այլք կմասնակցեն դեկտեմբերի 20-ին Մոսկվայի Կրեմլի պալատում կայանալիք «Տաշի շոու» ամանորյա համերգային ծրագրին ու մի լավ քեֆ կանեն:)

Ամենամյա շոու ծրագրին մասնակցելու է նաև «Դոմինո» նախագծի թիմը: Սիթքոմի դերասանական կազմը Աշոտ Ղազարյանի հետ կներկայանա հումորային բեմադրությամբ: Հայտնիների՝ ռուսաստանյան քեֆ-ուրախությունը կլինի «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա եթերում:

Համերգի կազմակերպիչ «Euromusic Entertainment» ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ սպասվում է մեծ շոու ծրագիր, որի համար հայ և ռուս հայտնիների կողմից պատրաստվել են նոր զուգերգներ: Դուետներով կներկայանան Մարտ Բաբայանը և Զառան, Դոմինիկ Ջոկերը և Էդգարը, Սոնան և «Gipsy Kings»-ը, Մարգարիտա Պողոսյանը և Կարեն Բոքսյանն ու այլք:
 
«Բացի Սոնայի և «Gipsy Kings»-ի զուգերգից՝ մյուս դուետները լինելու են նոր և ձայնագրվել են մեր նախագծի համար»,- ասաց Լուսինեն և հավելեց, որ համերգին մասնակցում են բավականին շատ ռուս արտիստներ: Նրանից տեղեկացանք, որ տոնական «Տաշի շոու»-ին մասնակցելու են նաև Գարիկ Մարտիրոսյանը և «Comedy club»-ի որոշ ներկայացուցիչներ:
Տոնական համերգը վարելու են Գայանե Ասլամազյան-Արտյոմ Կարապետյան, Աննա Գրիգորյան-Արսեն Գրիգորյան հաղորդավարական զույգերը:
 
 
Այս նյութը դիտել են - 2678 անգամ