Happy Birthday Սրբազան...
2015-12-08 13:36:00

Արդեն մի  քանի օր է համացանցը «պայթում» է Մարատ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում տեղադրված մի տեսանյութից, որտեղ,  «վաստակավորի»  կոչում ստացած երգիչը   «Happy Birthday»  երգով շնորհավորում է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ՝ Հովնան արք. Տերտերյանի ծնունդը: 
Նշենք, որ ծննդյան տեսանյութից պարզ է դառնում, որ միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի կարկառուն ներկայացուցիչները:
USArmenianews.com-ի անձնակազմը նույնպես միանում է շնորհավորանքներին և մաղթում Հովնան սրբազանին առողջություն, ամենայն բարիք և ցանկանում, որ միշտ շրջապատված լինի նման որակի ներկայացուցիչներով, ովքեր սիրում են փառք, մեդալ և պատվոգիր:

Այս նյութը դիտել են - 9233 անգամ