Բարի գալուստ Բոստո´ն
2016-03-29 12:00:00
«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը 14′x48′ ոտնաչափ ցուցապաստառով ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բոստոն: Այս մասին «Հայերն այսօրին»տեղեկացնում են «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունից:
Վահանակի վրա գրված է.
«Բարի գալուստ Բոստոն, Ձերդ Գերազանցություն՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Շնորհավորանքներ ենք հղում Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ»:
Հավելենք, որ «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը հիմնադրվել է 2003թ-ին արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանի կողմից, որն օգտագործում է համընդհանուր արվեստի լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը, առանցք ընդունելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում:
Այս նյութը դիտել են - 2073 անգամ