Կրակոցներ՝ ԱՄՆ սենատում...
2016-03-28 19:05:00

Ժամեր առաջ կրակոցներ են լսվել ԱՄՆ Կապտոլիումի՝ այցելուների ընդունման բաժնում, տեղեկացնում է բրիտանական Skynews հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ սենատի աղբյուրներին:

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը փակել է շենքի մուտքերը:

Աշխատակիցներին խնդրել են մնալ տեղերում: Associated Press գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ հրաձգության արդյունքում թեթև վիրավորվել է մեկ ոսիկան, իսկ կրակողը վնասազերծվել է:

CNN-ի փոխանցմամբ՝ անվտանգության նկատառումներով շրջափակվել է նաև Սպիտակ տունը: 

Այս նյութը դիտել են - 1708 անգամ