Ի՞նչ է արել Հրազդանի քաղաքապետը փողոցների համար հատկացված կես մլրդ դրամով
2016-03-28 02:25:00
Ապրիլի 17-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են: Ինչպես հայտնի է` քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 3 թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը, ինչպես նաև Հրազդանի արդեն 14 տարվա քաղաքապետ Արամ Դանիելյանը: 
Նրան պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Փետրվարի 27-ին ArmLur.am-ի հետ զրույցում Արամ Դանիելյանը հայտարարել էր, որ 2002 թվականից քաղաքի փողոցները ամբողջությամբ ասֆալտապատված են: ArmLur..am-ի արձանագրած փաստերը, սակայն, այդքան էլ չեն համապատասխանում քաղաքապետի պնդմանը և, ավելին, վկայում են ճիշտ հակառակի մասին:

Փողոցների մեծամասնությունը ակնհայտորեն գտնվում է անմխիթար վիճակում՝ դժվարություն ստեղծելով թե՛ մեքենաների, թե՛ անցորդների համար:
 Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
 Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան 

Այս նյութը դիտել են - 3287 անգամ