20.000.000 եվրո. РуссНефть-ի սեփականատերը ճոխ հարսանիք է կազմակերպել որդու համար
2016-03-28 09:18:00

Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` «Ռուսսնեֆտի» սեփականատեր Միխայիլ Գուցերիևը, շքեղության ու ճոխության բոլոր «նորմերը» գերազանցող հարսանիք է կազմակերպել իր որդու` Սաիդի համար: 

Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառման կապակցությամբ Մոսկվայի ամենաշքեղ ռեստորանային համալիրը համարվող Safisa-ն հյուրընկալել է արևմտյան շոուբիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչներից մի քանիսին` Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին, Էլթոն Ջոնին, Սթինգին ու Պատրիսիա Կաասին:

Բացի այդ, ներկաների շարքում են եղել Ալլա Պուգաչովան ու Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աշուևը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի հարսնացուի` Ինգուշեթիայի երիտասարդ ուսանողուհի Խադիջայի զգեստը: Նշվում է, որ ապագա ատամնաբույժն ամուսնացել է հեղինակավոր Elie Saab նորաձևության տան 25 կիլոգրամանոց զգեստով, որն ամբողջությամբ պատված է եղել բյուրեղներով:

Ընդհանուր առմամբ, հարսանեկան ճոխ արարողության վրա միլիարդատերը ծախսել է 20 մլն եվրո, որից միայն 13 մլն-ը վճարվել է Ջեյ Լոյին ու Էլթոն Ջոնին:

Այս նյութը դիտել են - 2288 անգամ