Թրամփը 8-րդ թոռն է ունեցել...
2016-03-27 22:25:00

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հերթական թոռն է ունեցել, հաղորդում է Associated Press-ը: Միլիարդատերի դուստրը՝ Իվանկա Թրամփը, որն ամուսնացել է Ջարեդ Քուշների հետ, երրորդ զավակն է ունեցել:

Նա Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է որդու ծնունդի մասին, որին կոչել են Թեոդոր Ջեյմս: Իվանկայի խոսքով, ինքն ու ամուսինը շատ երջանիկ են:

Դոնալդ Թրամփը, որը իր ընտրարշավի ժամանակ շատ էր հիշատակում դրստեր հղի լինելու մասին, որեւէ հրապարակային հայտարարություն չի արել իր 8-րդ թոռան լույս աշխարհ գալու մասին:

Իվանկա Թրամփը գործարար է, ֆոտոմոդել եւ գրող: Նա Դոնալդ Թրամփի 3 երեխաներից մեկն է՝ չեխ մարզուհի եւ ֆոտոմոդել Իվանա Զելնիկովա-Թրամփի հետ ամուսնությունից:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահի թեկնածուն ունի 5 զավակ, ներկայումս 69-ամյա քաղաքական գործիչն ամուսնացած է սլովենացի 45-ամյա ֆոտոմոդել Մելանյե նաուս Թրամփի հետ:

Այս նյութը դիտել են - 1596 անգամ