Արթուր Աբրահամը մեկնել է Լաս Վեգաս (
2016-03-27 07:39:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ մարտի 27-ին մեկնել է Լաս Վեգաս: Այդ մասին 36-ամյա բռնցքամարտիկը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Աբրահամը պատրաստվում է մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսի դեմ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին:

Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Այս նյութը դիտել են - 1725 անգամ