Անգլիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Գերմանիայի նկատմամբ (տեսանյութ)
2016-03-27 00:22:00

Անգլիայի հավաքականն ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն:

Գերմանիայում տեղի ունեցած խաղում տանտերերը հաշվի մեջ առաջ են եղել 2 գոլի առավելությամբ, սակայն  3 գնդակ են ընդունել սեփական դարպասը: Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել  Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուները՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ու «Լեսթերի» հարձակվող  Ջեյմի Վարդին: Վերջինս խաղադաշտ դուրս գալուց 3 րոպե անց դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Ավելացված ժամանակում հաղթական գոլը խփել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը: 
 

Գերմանիա-Անգլիա՝ 2:3
 

Գոլերը՝ Կրոս (43) Գոմես (57)-Քեյն (61) Վարդի (74), Դայեր (90+2)

Այս նյութը դիտել են - 1880 անգամ