Ազգային ոգին տարածվեց ամբողջ դահլիճով
2016-03-26 10:09:00

Արմեն Հայրապետյանը մեկնարկեց «Սայաթ-Նովայի հետ» միջոցառումների շարքը

«Կան երիտասարդներ, ովքեր զինվորագրված են՝ պահպանելու մեր ազգի, մշակույթի մնայուն արժեքները»,- ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) այդ զինվորագրված երիտասարդների շարքին դասեց երգիչ Արմեն Հայրապետյանին:

Հանրային հեռուստաընկերության «Մենք ենք, մեր սարերը» նախագծի հաղթող, «Կոմիտաս» համահայկական երգի փառատոնի առաջին մրցանակակիր Արմեն Հայրապետյանի՝ «Ազգայինը՝ առաջնային» համերգի նպատակը մեկն էր՝ տարբեր տարիքի մարդկանց դարձնել ազգային երգ-երաժշտության հաղորդակիցը:

Միջոցառումը սկսվեց մեծ աշուղ-բանաստեղծի գեղեցիկ ստեղծագործությունների կատարմամբ՝ մեկնարկելով ՆԱՄ-ում «Սայաթ-Նովայի հետ» միջոցառումների շարքը:

Հնչեցին նաև աշուղական, գուսանական, կոմպոզիտորական յուրօրինակ ստեղծագործություններ:

Համերգի եզրափակումը լի էր անակնկալներով. Արմենը և իր ընկերները կատարեցին Կոմիտասի «Հորովել» գութաներգը, ապա հանդիսատեսի շարքերից նրանց միացավ Արսեն Գրիգորյանը… ազգային ոգին տարածվեց ամբողջ դահլիճով:


 
 
Այս նյութը դիտել են - 2304 անգամ