Rolling Stones խումբը պատմական համերգով է հանդես գալու Կուբայի մայրաքաղաքում
2016-03-26 09:40:00

Rolling Stones (՝՝Ռոլլինգ Ստոունզ՛՛) Բրիտանական լեգենդար ռոք ընդ ռոլ խումբն ուրբաթ օրը պատմական այց կատարեց Կուբա։
Խմբի 4 անդամները համերգից մեկ օր առաջ ժամանեցին Հավանա, որտեղ այս կղզում ժամանակին արգելված էին նրանց բոլոր երգերը։ Ուրբաթ օրվա անվճար համերգը կարեւոր է ե՛ւ խմբի ե՛ւ նրա երկրպագուների համար։

Ինչպես խմբի գլխավոր մեներգիչ Միք Ջագերն է ասում.  ՝՝Անցած մի քանի տարիների ընթացքում ակնհայտորեն ինչ որ բան է տեղի ունեցել։ Այնպես որ կարելի է ասել, որ ժամանակը փոխում է ամեն ինչ։ Մենք այսօր շատ երջանիկ ենք՛՛, ասում է նա,՝՝ որ այստեղ ենք, եւ հուսով եմ որ համերգը հիանալի է լինելու՛՛։

Մինչեւ Հավանա ժամանելը, ՝՝Ռոլինգ Ստոունզ՛՛-ը հայտարարել էր, որ Կուբայի մայրաքաղաքում անցկացվելիք համերգը մեծ նշանակություն է ունենալու խմբի ու նաեւ Կուբայի ժողովրդի համար։

Այս նյութը դիտել են - 2632 անգամ