Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել, մայրն էլ՝ կոտրվածքներ ստացել
2016-03-26 09:04:00

«Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է, գտնվում է Ամերիկայում։ Ըստ մեր տեղեկությունների, այցը թեև պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շատ է կայացել և երկարաձգվել է անձնական պատճառներով։

Ըստ մեր աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Նույն օրերին նրա կինը վայր է ընկել և կոտրվածքներ ստացել։ Միացյալ Նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ։ Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Ըստ որոշ գնահատականների, դրանք կապված են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի երրորդ փորձի հետ»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1809 անգամ