«ԺՊՏՈՒՄ» են Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածուները՝ գանգատվում է ժողովուրդը...
2016-03-25 20:34:00

 

Ապրիլի 17-ին 8 մարզերի 36 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ»  կուսակցության կառավարման  խորհրդի անդամ Արթուր Միսակյանը  և Արամ Դանիելյանը, ով Հրազդանի գործող քաղաքապետն է:

ArmLur.am-ը հետաքրքրվեց հրազդանցիներից, թե ինչ են մտածում առաջիկա ընտրությունների, ինչպես նաև քաղաքի ընդհանուր վիճակի մասին: Հարցվածների մի մասը հստակ որոշել էր՝ ինչ ընտրություն է կատարելու, իսկ  դժգոհություններն էլ հիմնականում վերաբերում էին փողոցների վիճակին:

Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան 



Այս նյութը դիտել են - 1978 անգամ