Ինչու է առավոտյան անհրաժեշտ խմել տաք կիտրոնաջուր...
2016-03-23 00:26:00

 

Շատ կարևոր է ճիշտ սկսել առավոտը և այն ցանկալի է սկսել մեկ բաժակ տաք  ջրով ու կես կիտրոնի հյութով:

 Դա շատ պարզ միջոց է,  սակայն այն շատ օգտակար է , քանի որ տաք կիտրոնաջուրը  օգտակար է ներքոթվարկյալ բոլոր դեպքերում:


1. Ամրացնում է իմունիտետը

Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում, որն էլ և օգնում է օրգանիզմին պայքարել մրսածության հիվանդությունների դեմ, իսկ կալիումը կարգավորում է ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորում է արյան զարկերակային ճնշումը:

 2. Կարգավորում է  թթվա -հիմնային հավասարակշռությունը

 Կիտրոնն անհավանական ալկալային  սնունդ է, ինքնին այն թթու  սնունդ է, սակայն օրգանիզմի ներսում այն վերածվում է  ալկալայինի (մեր օրգանիզմի կողմից յուրացված կիտրոնաթթուն չի բարձրացնում օրգանիզմի թթվայնությունը): Իսկ ինչպես գիտենք  մարմնի ճիշտ թթվա-հիմնային հավասարակշռությունը  ամուր առողջության գրավակնն է:

 

 3. Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից

 Կիտրոնի մեջ եղած պեկտիններն օգնում են ճնշել քաղցի զգացողությունը և արագորեն այրում են ճարպային կուտակումները: Բացի այդ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ ովքեր իրենց դիետան դարձրել են ավելի ալկալային, շատ արագ են կարողացել ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 4. Օգնում է մարսողությանը

 Տաք ջուրը խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Բացի այդ կիտրոնն ու լայմը հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով, որոնք օգնում են նվազեցնել մարսողական համակարգում տոքսինների մակարդակը:

5. Հանդիսանում է բնական փափուկ միզամող

 Կիտրոնի հյութը  օգնում է օրգանիզմից դուրս բերել մի շարք ավելորդ նյութեր, քանի որ այն  նպաստում է օրգանիզմում մեզի արտազատման աճին: Այն նաև օգնում է ազատվել տոքսիններից, դրանով իսկ պահպանելով օրգանիզմի և մասնավորապես միզուղիների առողջությունը:

 6. Նպաստում է մաշկի առողջությանը


Վիտամին C-ն օգնում է մեր օրգանիզմին  հարթեցնել կնճիռներն ու ազատվել պիգմենտացիայից: Բացի այդ տաք կիտրոնաջուրը մաքրում են արյունը տոքսիներից, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առողջությանը:


7. Պայքարում է օրգանիզմի ջրազրկման դեմ

Առավոտյան 1 բաժակ տաք կիտրոնաջրի օգտագործումն օգնում է ազատել օրգանիզմը ջրազրկումից ու պայքարել մակերիկամների «թուլության» դեմ: Երբ մարդու օրգանիզմը ջրազրկվում է, այն չի կարողանում իր բոլոր ֆունկցիաները ճիշտ կատարել, որն էլ իր հերթին հանգեցնում է տոքսինների,  սթրեսի, փորկապության և մի շարք այլ տհաճ երևույթների: Այդ պատճառով ցանկալի է առավոտյան օգտագործել մեկ բաժակ տաք ջուր ու կես կիտրոնի հյութ, որը թույլ կտա նաև կարգավորել ձեր մակերիկամների ճիշտ աշխատանքը:

Այս նյութը դիտել են - 2198 անգամ