ԱՄՆ օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռք կառնեն...
2016-03-22 22:13:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում մտադիր են հայտարարել երկրի օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռք առնելու մասին, հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրներին հղումով:

Գործակալության տվյալներով՝ նոր միջոցառումների ցանկը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մարտի 22-ի երեկոյան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բրյուսելի ահաբեկչությունից հետո արդեն իսկ խստացվել է հսկողությունը Նյու Յորքում:

 

Այս նյութը դիտել են - 1603 անգամ