Հասկացանք կռված մարդ է,ինքը գոնե գիտի՞՝ ինչ է ուզում. Սեյրան Սարոյանը՝ Սեֆիլյանին
2015-12-07 11:23:00

«Կակռազ ցրտերը ընգել են, էսա մի քիչ էլ ցուրտ եղավ , կգնան, հո, սաղ ազգը թոքաբորբ չի՞ ընկնի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց անող ընդդիմության մասին:

Հարցին, ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սէֆիլյանի քայլեր, չէ՞ որ կռված մարդ է, Ս. Սարոյանն այսպես արձագնքեց. «Հա լավ, հասկացանք կռված մարդ, ի՞նչ է ուզում, ինքը գոնե գիտի՞՝ ինչ է ուզում»:

Այս նյութը դիտել են - 1856 անգամ