Օբաման կոչ է արել Կոնգրեսին սահմանափակել զենքի վաճառքը
2015-12-07 10:53:00
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին սահմանափակել երկրում ավտոմատ զենքի վաճառքը եւ թույլ չտալ, որպեսզի դրանք գնեն մարդիկ, որոնց արգելված է թռչել ամերիկյան օդանավերով: Այս մասին Օբաման հայտարարել է ահաբեկչության դեմ պաքարի եւ ազգային անվտանգությանը նվիրված իր ուղերձի ժամանակ:

Նրա կարծիքով որեւէ պատճառով չի կարելի թույլ տալ, որպեսզի ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողը ինքնալիցքավորվող զենք գնի:

Այս նյութը դիտել են - 1559 անգամ