Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով....
2016-03-22 13:45:00

Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով


Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչության հետևանքով զոհված 27 մարդկանց հիշատակին Փարիզի իշխանությունները Էյֆելյան աշտարակը լուսավորել են բելգիական դրոշի գույներով:

«Որպես Բրյուսելի բնակիչների հետ համերաշխության նշան` այս գիշեր Փարիզում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով»,-  Twetter-ի իր էջում ավելի վաղ  գրել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Հիշեցնենք, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Այս նյութը դիտել են - 1350 անգամ